«Հայաստան» խմբակցությունից այսօր պետք է շնորհակալ լինեն, քանի որ ռեկորդային կարճ տևողություն ունեցավ ԱԺ հարցուպատասխանը․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցությունից այսօր պետք է շնորհակալ լինեն, քանի որ ռեկորդային կարճ տևողություն ունեցավ ԱԺ հարցուպատասխանը։ Այս մասին «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով ԱԺ հարց ու պատասխանին խմբակցության չմասնակցելուն։
«Այն տևել է 30 րոպե և դա թերևս «ջերմաչափ» էր։ Այս քառօրյան «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտելու է, որովհետև կարևոր հարցերի քննարկման փոխարեն իշխող կուսակցությունը քննում է սնդիկի, չգիտեմ ինչին վերաբերող հարցեր։ Հաշվի առնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բացակայում էին օրինակ բյուջեի քննարկման ժամանակ , իշխանությունը մի քանի ժամվա մեջ ավարտեց բյուջեի քննարկումը, իսկ հարց ու պատասխանը ընդհանրապես շատ ավելի կարճ եղավ։ Սա խոսում է այն որակի մասին, որը բերել են իշխանության և իբչև իշխանություն են հանդես գալիս»,- ասաց պատգամավորը։
Ըստ Մանուկյանի՝ «Հայաստան» խմբակցությունն է, որ բովանդակային հարցեր է արծարծել։
Անդրադառնալով իշխանության այն մեկնաբանություններին , թե պարգևավճար են ստացել , բայց ԱԺ նիստերին չեն մասնակցում, Գեղամ Մանուկյանն արձագանքեց․«Երևի նախանձում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց մեկ անգամ ստացած պարգևավճարը հավաքել և փոխանցել են Արցախի զինհաշմանդամների կենտրոնին և ոչ թե օրինակ տվել են այդ հանձնաժողովի նախագահին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին