«Ժողովուրդ». Ցեմենտի պահանջարկն ավելացել է, գինը՝ բարձրացել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում ցեմենտի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ ցեմենտի մեկ տոննան թանկացել է 2000 դրամով: Շինարարները փոխանցում են, որ 50 կգ ցեմենտի պարկի գինը 2500 դրամից դարձել է 2650 դրամ: Շինանյութի որոշ կետեր կան, որտեղ հայկական արտադրության 50 կգ-անոց ցեմենտը վաճառվում է 2800-3000 դրամով: Բացի այս, բարձրացել է նաև իրանական արտադրության ցեմենտի գինը՝ 2900 դրամից դառնալով 3000, 3200 դրամ:
Մասնագետները ցեմենտի թանկացումը կապում են ոչ միայն բեռնափոխադրումների գների բարձրացման, այլև պահանջարկի ավելացման հետ: Սրան նպաստել է կառավարության որոշումը, ըստ որի՝ Երևանում եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը դադարեցվելու է: Այս որոշումից հետո Երևանում շինարարությունը բավականին ակտիվացել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին