Իրանի ԱԳՆ խոսնակը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության համար
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պատերազմի նոր սրման կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել: Parstoday.com-ի հաղորդմամբ, հայտնում է mehrnews.com-ը։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով։
Ղաթիբզադեն ներկա լարվածությունը «վտանգավոր» է որակել տարածաշրջանում խաղաղության և առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համար և ասել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է աջակցել կողմերին վեճերը լուծելու և տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի ԱԳ նախարար. Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում
- Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները զսպելու համար
- ԵԽ քարտուղարն Ադրբեջանին հիշեցրել է 20 տարի առաջ տված խոստման մասին
- Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը
- ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան