«Հայփոստ»-ի բաժանմունքից թալանել են զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը
ՀայՓոստ ընկերության բաժանմունքներից մեկ անցած գիշեր մուտք են գործել դիմակավորված անձինք ու տարել սեղանին դրված արկղիկի մետաղադրամները։
«Տևական ժամանակ է ՀայՓոստի բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար:
Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ ...(բառեր չենք գտնում) թալանել են մեր բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը:
Ստորև՝ այդ տխմարների «հերոսական» կադրերը»,-ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ընկերությունը հրապարակել է նաև տեսանյութը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին