Սխալ է, թե մեր թշնամին նստած է Բաքվում կամ Անկարայում, թշնամին նստած է Երևանում. Հովհաննես Շահինյան
«Երիտհայերը՝ երիտթուրքերի ծոռները, 2018 թվականին վերցնելով բացարձակ իշխանություն, ստանձնեցին Հայաստանի պետականության վերացման և Հայկական լեռնաշխարում հայերի բնակության իրավունքիզ զրկելու դերը»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը:
Նրա խոսքով՝ այդ նպատակներին հասնելու համար իշխանությունները հարձակումներ իրականացրեցին Հայկական Առաքելական եկեղեցու և բանակի վրա, որի վերջին վատ հետևանքով օրինակը Արշակ Կարապետյանի հեռացնելն էր:
«Եթե մենք կարծում ենք, թե մեր թշնամին նստած է Բաքվում կամ Անկարայում, ապա շատ ենք սխալվում, թշնամին նստած է Երևանում՝ կառավարության շենքում, խորհրդարնում և մեր իրավական համակարգի կարևորագույն կառույցներում»,-հայտարարեց Արաբկիր համայնքի նախկին ղեկավար:
Ըստ Շահինյանի, այսօր ադրբեջանցիների կողմից տարածված հայ զինվորների նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ տեսագրությունների պատճառը նաև հունիսի 20-ին Աժ ընտրություններն էին, երբ ժողովրդի զգալի մասը գնաց և կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց:
Բանախոսը շեշտեց, որ ԱԺ ընտրությունների արդյուքները հավատ չեն ներշնչում, բայց, բոլոր դեպքերում, եղել են նաև քաղաքացիներ, որոնք ընտրել է Նիկոլ Փաշինյանին և հարցրեց, թե դրանով քաղաքացիները պարտությո՞ւնը, զոհե՞րը, թե՞ հայրենիքի կորուստն են ընտրել:
Հովհաննես Շահինյանը համոզմունք հայտնեց, որ նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է կոչ անեն և ժողովրդին դուրս գալ փողոց՝ տուն չգնալու պայմանով:
Ընդգծելով, որ իրավիճակը շատ բարդ է՝ Շահինյանը հայտարարեց. «Որովհետև շուտով մեր հետևից են գալու, մեր տներում են մեզ մորթելու, ծեծելու և բռնաբարելու»:
Ըստ նրա՝ նախագահները, օգտագործելով իրենց փորձն ու հմտությունները, պետք է երկրում իրավիճակ փոխեն՝ առաջին հերթին սահմանների պաշտպանության առումով, ինչը թույլ կտա, որ միջազգային հանրությունն էլ այլ աչքերով նայի Հայաստանին՝ ոչ թե այն կապիտուլացված պետություն համարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան