Մառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա. Մարինա Խաչատրյան
«Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը մի քանի անգամ ահազանգել է՝ արյան դոնորներ են անհրաժեշտ։ Խնդրում եմ հանրության այն հատվածին, որը պատվասված չէ, առավոտյան 9-ից մոտենան Արյունաբանական կենտրոն որպեսզի մեր տղաներն արյան կարիք չունենան»,- ասաց «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը, ով այլ քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակում է՝ բացատրություն պահանջելով կառավարությունից հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նա նաև նշեց, որ տեղեկատվություն ունի, դեռևս ճշտման փուլում է, մոտավորապես 100 գերի է ունեցել հայկական կողմը, նոր էլ տեղեկացրեցին, որ մառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա։
«Խոսքը գնում է 150-160 գերու մասին։ Պահանջում եմ պատկան կառույցներին հայտարարությամբ հանդես գան՝ քանի գերի ունենք, քանի գերի ենք վերցրել, քանի վիրավոր տղա ունենք»,- ասաց Մ.Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կորցրեցինք Արցախը՝ Հայաստանի դարպասն ամբողջովին բացվեց թուրքի առաջ. քաղակտիվիստ Տաթև Վիրաբյան
- «Ինչպես տվեցին Արցախը, նույնկերպ պայմանավորված տալիս են Սյունիքը». Քաղաքացիները հավաքվել են Հանրապետության հրապարակում
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան