Ստեփան Դանիելյան. Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Քաղաքականությունը ունենում է ինչ-որ տրամաբանություն, երբ տրամաբանությունը վերանում է, սկսվում է քաոս, ինչը հիմա կա Հայաստանում ու այդ քաոսը գնալով խորանալու է:
Ներկայիս Հայաստանի վարչակարգն, ըստ բնակիչ-սպառողների մի զանգվածի, ուներ որոշակի տրամաբանություն՝ թշնամուն զիջումների են անելու, բացելու են խաղաղության էջ, զինվորներն էլ չեն զոհվելու ու կյանքը հունի մեջ կմտնի, մի խոսքով ԱՊԱԳԱ ԿԱ:
Երբ խաղաղություն չի հաստատվում, զինվորները զոհվում են, ճանապարհները չեն բացվում, թշնամին օր-օրի լկտիանում է, Արևմուտքը չի օգնում, Հյուսիսը չի վստահում, Հարավը դեմոկրատական չի ու սանկցիաների տակ է, կառավարման համակարգը գնալով ավելի է խրվում քաոսի մեջ, ապա կորում է իրականությունն տրամաբանորեն ընկալելու վերջին նշույլները:
Նույնը վերաբերվում է պաշտոնական ընդդիմությանը. «կգա ժամանակ, մի բան կանենք ...» : Ժամանակը եկել է: Այս փուլում պաշտոնական ընդդիմությունը պետք է գոնե մեկ քայլ կատարի, դադարել այս ամենին ՄԱՍՆԱԿԻՑ լինել:
Գործող կառավարության գոյությունն արդեն անիմաստ է, ավելին՝ օր-օրի՝ վտանգավոր: Փոփոխություններ են պետք ու դրա համար հիմա է պետք ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ առաջացնել:
Սա արդեն իշխանության համար պայքար չէ, սա իրավիճակից դուրս գալու տարբերակ է: Ցանկացած նոր կառավարություն ժամանակավոր է, ցանկացած քայլ նույնպես ժամանակավոր է, մենք առհասարակ մտել են ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ռեժիմի մեջ ու այդ ՛՛ժամանակավոր՛՛ բառը մեզ երկար ժամանակ է ուղեկցելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. ՔՊ-ները պետք է հասկանան, որ Գերագույն Ճգնաժամի հետ իրենք անցնելու ճանապարհ այլևս չունեն
- Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
- Ստեփան Դանիելյան. Քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհքաղաքական դերը
- Հայաստանի ապագայի խնդիրները դուրս են մնացել քաղաքական քննարկումներից․ Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան