Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ազգերի ինքնորոշման իրավունք. Օթթո Լուխթերհանդթ
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Լույս» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ․ արդյո՞ք կա անհրաժեշտություն» խորագրով միջոցառմանը իրավունքի բնագավառում Գերմանիայի հեղինակավոր մասնագետ, դր. պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթն ասաց, որ դեռ 1992 թվականին միջազգային իրավունքի վերաբերյալ կարծիք է հրապարակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:
«Նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ազգերի ինքնորշման իրավունք, այդ իսկ պատճառով նրանց ազատագրական պատերազմը, որը 1990-ականների սկզբերին դեռ ընթացքի մեջ էր, միանգամայն լեգիտիմ էր»,- ասաց նա:
Պրոֆեսորի խոսքով, Գերմանիայի կառավարության մոտ այս թեմայի շուրջ որևէ ոգևորություն չէր նկատել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան