Ֆլորենցիայի իշխանությունները քաղաքի ձիթապտղի պուրակներն անվճար կտան քաղաքացիներին
Ֆլորենցիայի քաղաքապետարանը որոշել է անվճար բաժանել իրեն պատկանող ձիթապտղի այգիները։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով, Europulse-ին։
Նոր սեփականատերերը կկարողանան սեփական յուղ արտադրել և վաճառել։ Դրա դիմաց նրանք պետք է հոգ տանեն ծառերի մասին։
Այսպիսով, քաղաքային իշխանությունները ցանկանում են իտալացիների հետաքրքրությունը վերադարձնել ավանդական արհեստին և ներգրավել նրանց գյուղատնտեսական կյանքում։
Յուրաքանչյուր ոք կարող է դիմել այգիների մշակման համար, բայց նախ պետք է անցնի ընտրության մի քանի փուլ:
Համաձայնագիրը կնքվելու է երեք տարով՝ ևս 36 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Եվրոպական շատ քաղաքների քաղաքապետարաններն իրենց ունեցվածքը փոխանցում են քաղաքացիներին։
Օրինակ, Բելգիայում կարող են հոգ տանել քաղաքային նստարանների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին