Հայտնի է դարձել, թե որտեղ է ամենաէժան թռիչքը նոյեմբերին
Վերլուծաբանները պարզել են՝ Ռուսաստանում և արտասահմանում, որ հայտնի ավիաուղիների գներն են նվազել նոյեմբերին հոկտեմբերի համեմատ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով OneTwoTrip ծառայության մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի քաղաքներից, ըստ հետազոտության, առաջատարն է Օմսկը (37,3 տոկոսով): Այժմ Օմսկի տոմսն արժե մոտ 4200 ռուբլի։ Երկրորդ տեղում Բլագովեշչենսկն է, երրորդում՝ Կիրովը։ Դեպի այս քաղաքներ թռիչքը ուղևորներին կարժենա համապատասխանաբար՝ 11000 և 3300 ռուբլի։
Գրեթե 30 տոկոսով նվազել են նաև դեպի Ստավրոպոլի, Պերմի, Կրասնոյարսկի և Նովոռոսիյսկի ավիատոմսերի գները։
Ինչ վերաբերում է արտասահմանյան ուղղություններին, ապա առաջին տեղում թուրքական Ալանիան է՝ 4600 ռուբլի մեկ անձի համար. նախորդ ամսվա համեմատ գինը նվազել է 58,2 տոկոսով։
Բացի այդ, զգալիորեն նվազել են դեպի Նուր-Սուլթան (մինչև 10600 ռուբլի) և Բուդապեշտ (մինչև 9600) ավիատոմսերի գները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին