Lեհ ոստիկանը բելառուսական սահմանին գանգուղեղային վնասվածք է ստացել
Լեհաստանի ոստիկանությունը պնդում է, որ Բելառուսի հետ սահմանին ծանր վիրավորվել է իրավապահներից մեկը՝ նա գանգուղեղային վնասվածք է ստացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ Բելառեուսի և Լեհաստանի սահմանին արդեն մեկ շաբաթ գտնվող միգրանտները լեհական տարածք ներխուժելու փորձ էին արել։
Ի պատասխան Լեհաստանի անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և խլացուցիչ նռնակներ։
«Ցավոք, բելառուսական կողմից ոգեշնչված անձանց հարձակման հետևանքով ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է, և այժմ նա բուժվում է ամենայն հավանականությամբ։ Նրա մոտ տեղի է ունեցել գանգուղեղի կոտրվածք»,- ասվում է Twitter-ում ոստիկանությանն ուղղված հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան