Ռուսական տուրօպերատորների ավելի քան 60%-ը սնանկացման եզրին է
Ռուսաստանի ներքին տուրօպերատորների կեսից ավելին խոստովանել է, որ իրենք սնանկանալու վտանգի տակ են։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի կառավարությանն ուղարկած նամակին։
«Խոշոր ընկերությունները դժվար թե սնանկանան, քանի որ նրանք այժմ զանգվածաբար փաթեթներ են վաճառում Թուրքիային և Եգիպտոսին: Միջին և փոքր տուրօպերատորները, որոնք մինչ համաճարակը զբոսաշրջիկներ էին ուղարկում Չինաստան, Հարավարևելյան Ասիա, Եվրոպա և այժմ փակ այլ երկրներ, վտանգի տակ են»,- պարզաբանել է Ռուսաստանի ճանապարհորդական արդյունաբերության միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը։
Նամակում, ըստ լրատվամիջոցների, ասվում է նաև, որ զբոսաշրջային ոլորտը չի կարողանում գումար վերադարձնել այն զբոսաշրջիկներին, որոնց ճանապարհորդությունները խաթարվել են համաճարակի պատճառով։
Պետությանը ուղղված դիմումում գործարարները խնդրել են երկարացնել տուրիստական գործակալությունների պարտավորությունների արտոնյալ ժամկետը։ Այս պահին այն ուժի մեջ է մինչև այս տարվա վերջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին