Ղազախստանում մի ռուս հայտնել է, որ իրեն 20 տարի ստրկության մեջ են պահել
Ղազախստանում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քաղաքացու ապօրինի ազատազրկման փաստով, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Կարագանդայի շրջանի ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պատճառը սոցցանցերում հայտնված տեսանյութն է եղել, որում տղամարդը ներկայանում է որպես Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Կոտով, որը ծնունդով Յարոսլավլի մարզի Գավրիլով-Յամսկի շրջանի Գորե-Գրյազ գյուղից է։ Նա պատմում է, որ արդեն 20 տարի է, ինչ իրեն գերության մեջ են պահում Կարագանդայի շրջանում և խնդրում է ծնողներին օգնել իրեն «դուրս գալ Ղազախստանից»։
«Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում Շետի շրջանի ոստիկանները պարզել են ՌԴ քաղաքացի 44-ամյա տղամարդու ինքնությունը։ Նա հայտնել է, որ քսան տարի շարունակ ապօրինի շահագործման և հարկադիր աշխատանքի է ենթարկվել 44 տարեկան տեղացու կողմից։
Ըստ գործակալության, կասկածյալը բերման է ենթարկվել։
Ռուսաստանի դեսպանատունը մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցներին ուղարկել է Կարագանդայի շրջան՝ ստուգելու այս իրավիճակի հետ կապված բոլոր հանգամանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան