Տեղեկատվական բարդակ պետական համակարգում-2
Հայաստանի սահմանի արևելյան գոտում Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով հայկական կողմի կրած կորուստների մասին պետական մարմինները շարունակում են հրապարակել տվյալներ, որոնք միմյանցից տարբերվում են։
Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» եթերում հայտարարել էր 15 հայ զինծառայողի զոհվելու մասին։ ՊՆ-ն այսօր հայտարարեց՝ կա հաստատված մեկ զոհ։
«Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ»,-ասված էր պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Քիչ առաջ ԱԳ նախարարությունից գերեվարվածների մեկ այլ թիվ հրապարակեցին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Վիրավորների մասին ընդհանրապես տվյալներ չեն հրապարակվում։
Համացանցում զոհերի, գերեվարվածների մասին տարբեր թվեր են շրջանառվում, բազմաթիվ օգտատերեր նշում են, որ նախարարության հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում