Ֆեյսբուքյան քննարկումները. Ազգի փրկությունը Նիկոլի հեռացումն է, պետք են ռադիկալ քայլեր
ՀՀ սահմանի արևելյան գոտում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը, դրան հաջորդած մարտերը կրկին ակտիվացրեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին պնդումները։
Ֆեյսբուքյան օգտատերերից շատերի գրառումները, պահանջները վերաբերում էին Փաշինյանի՝ րոպե առաջ հեռանալուն։
«Հայաստանի համար միակ փրկությունը՝ նիկոլի ինքնակամ հեռացումն է, թեկուզ հենց այս պահին»,- գրել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սայաթ Շիրինյանը՝ նշելով, որ դրանով կկանխվի ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրում։
Օգտատեր Արփի Մանուկյանը Փաշինյանի հեռացումն ապահովելու համար ապավինում է ընդդիմությանը՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին վայր դնել մանդատները։
«Հարգելի աժ-ականներ, հերիք է, էլի՝ իշխանականներ, իշխանականներ...
կես տարի է իրենց հետ նստած էիք նույն սրահում
մեռանք ասելով՝ մի գնացեք ընտրությունների, մի թողեք ընտրություններ լինեն, անցեք ժամանակավոր կառավարության, հանրային դատ կազմակերպեք....
ախխխխխ.... մարդ ինչ ասի
գրողը տանի, ուր է գոնե հայի հետին խելքը»,- գրում է Անահիտ Ոսկանյանը։
Ակտիվ քաղաքացի Լուսինե Հարոյանն էլ ընդգծում է՝ ազգի փրկությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա ուզի ազգը։
«Ազգ, հասկացիր վերջապես, մինչև դու ինքդ չուզենաս փրկվել, ոչ ոք քեզ չի փրկելու!
Մինչև դու ինքդ չազատվես թուրքից, որը նստած է Կառավարության շենքում, քեզ ոչ ոք չի ազատելու թուրքից!
Ռուսը կամ իրանցին կամ ամերիկացին պիտի գա քեզ համար զոհվի՞, եթե դու ինքդ ես հոժար կամքով, ոչխարի պես գնում սպանդանոց!
Այս գործողությունները, որ հիմա անում է գերագույն վիժվածքը, նույնը արվել է հարյուր տարի առաջ, երբ Հայկական լեռնաշխարհը մաքրում էին հայերից ու բնակեցնում քոչվոր կեղտարյուն ցեղերով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան