Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են ճնշում գործադրել Հայաստանի թույլ իշխանությունների վրա. Գեղամ Նազարյան
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը և Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն ավարտել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ըստ նրա, Թուրքիան և Ադրբեջանն անդադար թե ռազմական սադրանքների, թե տեղային մարտերի, թե դիվանագիտական ու հոգեբանական ճնշումների միջոցով շարունակելու են ճնշում գործադրել Հայաստանի թույլ իշխանությունների վրա՝ փորձելով համաձայնագրով հասնել նրան, ինչ ուզում են: Իսկ նրանք, Գ. Նազարյանի խոսքով, ոչ թե ճանապարհ են ուզում, այլ տարածք են ուզում, որը կանցնի իրենց ամբողջական վերահսկողության ներքո, որից հետո Սյունիքն ամբողջովին կկտրվի ՀՀ մյուս հատվածներից:
«Նրանք գտել են թույլ տեղը, այն մարմինը, որին պետք է ճնշել, այսինքն Հայաստանի գործող ղեկավարներին, որովհետև հաճախ կրկնել եմ՝ երբ որ գործ ունենք պարտության դեմքի հետ, այդ ճնշումները, պարտությունը շարունակական է լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Գ. Նազարյանի, այսօր շատ երկրների ձեռնտու չէ, որ Սյունիքը հայտնվի թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքո, բայց պետք է հաշվի առնել, որ գործ ունենք երկու նենգ, ցինիկ թշնամիների հետ, գործ ունենք Հայաստանում մի իշխանության հետ, որը վախկոտ է:
Հարցին, թե տեղյա՞կ է երեկ հայկական դիրքերի վրա ադրբեջանական հարձակումներից հետո քանի գերի ունի Հայաստանը, նա ասաց, որ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունն է տիրապետում:
«Մեր խմբակցությունը երեկվանից անդադար աշխատանքների մեջ է, հանդիպումներ է ունենում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ղեկավարության հետ, տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել, խմբակցության անդամներից գտնվում են նաև Սյունիքում»,- ասաց Գ. Նազարյանը:
Ըստ նրա, վարչախմբի անմիջական պատասխանատվությունն է, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում. «Ես այդ տղաներին չեմ մեղադրում, քանի որ տեղյակ չենք, թե ինչ հրամաններ են տալիս»:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ հիմնական պատճառը, որ Հայաստանը դեռ պատերազմի ու պարտության մեջ է, թիվ մեկ պատասխանատուն է, որը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տալու համարձակություն չունեցավ, այսօր էլ չունի այդ համարձակությունը, որովհետև առաջնորդվում է ոչ թե պետության, ազգի, ժողովրդի շահով, այլ միայն իր անձնական անվտանգությունից ելնելով որոշումներ է կայացնում, այսինքն՝ մտածում է, որ եթե հրաժարական տա, բա ինչ է լինելու իր հետ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- Սա ինչքան մնաց էնքան գերի ու զոհ, տարածքային կորուստներ ենք ունենալու․ Գեղամ Նազարյան
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան