Լավրովի տեղակալը Տոյվո Կլաարի քննարկել է հայ-ադրբեջանական բախումները
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն, զրույցի ընթացքում քննարկվելեն «հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սրացումները»։
Ու թեև՝ «կողմերը մտահոգություն են հայտնել զինված բախումների կապակցությամբ», շեշտենք, որ բախումները սահմանային չեն՝ թշնամական Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, գրավել դիրքեր, գերեվարել այդ դիրքերի զինծառայողներին։։
«Ընդգծվել է Բաքվի և Երևանի զսպվածությունը, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- նշված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը
- Տոյվո Կլաարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին