Ադամ Շիֆֆ. ԱՄՆ-ն պետք է անի հնարավորինը Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի զսպման համար
ԱՄՆ-ն պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆֆը։
Նա նշել է, որ խորապես անհանգստացած է հայկական սահմանի վրա ադրբեջանական հարձակման, սպանությունների, մոտ երկու տասնյակ հայ զինծառայողների ապօրինի ձերբակալման մասին ստացած տեղեկություններից։
«Այս անհիմն հարձակումն ուղղակիորեն խախտում է Ադրբեջանի և Հայաստանի զինադադարի պայմանավորվածությունը։ Կոչ եմ անում Պետդեպին գործել անհապաղ, օգտագործել դիվանագիտական բոլոր խողովակները՝ կանխելու մարդասիրական աղետը, ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնավարությանը»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ քարտուղարն Ադրբեջանին հիշեցրել է 20 տարի առաջ տված խոստման մասին
- Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը
- Վերսկսել առարկայական բանակցությունները. ԱՄՆՊետդեպ
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը