Աբաջյանի ծնողները որդու ծննդյան օրը եղել են Զինվորի տանը
Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողները որդու ծննդյան և Հայաստանի համար ծանր այս օրը՝ նոյեմբերի 16-ին, որոշել են Զինվորի տանը լինել՝ զինվորների կողքին:
ԵՊԲՀ-ից հայտնում են, որ զինվորի տանն էր նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Նա եկել էր չեմպիոն դառնալու օրվա իր շապիկը ձեռքին, որի վրա Ռոբերտի պատկերն էր: Ալեքսանյանը հիշեցրեց, որ այն ժամանակ հաղթանակը նվիրել էր Ռոբերտին ու մարտնչած մեր բոլոր տղաներին, իսկ այսօր խաղաղություն մաղթեց մեր երկրին և խոստացավ ապագայի բոլոր հաղթանակները նույնպես նվիրել մեր հերոսներին:
25 տարեկան կդառնար Ռոբերտը, բայց նախընտրեց դիրքը չզիջել՝ իր կյանքի գնով:
Հերոսի ծննդյան օրը, ճակատագրի հեգնանքով, մեր քաջ տղերքը զոհաբերելով իրենց կյանքը մեր անվտանգությունն ու արժանապատվությունն էին ապահովում սահմանին:
«Ուզում եմ հիշենք Ռոբերտ Աբաջյանի հանրահայտ վերջին խոսքերը: Ես միանում եմ այդ խոսքերին և դիմում եմ մեր ժողովրդին, կոչ եմ անում չզիջել արժանապատվությունն ու անկախությունը, ազատությունը և դրանք սրբորեն պահպանել»,- նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան