Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարը Նյու Յորքում վաճառվել է ռեկորդային գնով
Մեքսիկացի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որը ստացել էր «Դիեգոն և ես» անվանումը, մոտ 34,9 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Sothebey's աճուրդի տանը:
«Ֆրիդա Կալոյի «Diego y yo» («Դիեգոն և ես») ինքնանկարը վաճառվել է 34,9 մլն դոլարով՝ գերազանցելով գեղանկարչուհու նախորդ ռեկորդը: Այս առեղծվածային գործը Կալոյի վերջին «կիսանդրային» ինքնանկարն է, որն ավարտին է հասցվել վերջինս մահից առաջ 1954 թ-ին»,- ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ:
Ինքնանկարում Կալոն ինքն իրեն պատկերել է ճակատին ամուսնու՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի դիմանկարով: Ռիվերան, ի դեպ, պատկերված է երեք աչքով:
Ինչպես աճուրդի տնից հայտնում են, նկարը ձեռք է բերվել Էդուարդո Ֆ. Կոնստանինի հավաքածուի կողմից, որը լատինամերիկյան արվեստի թանգարան է հիմնել Բուենոս Այրեսում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան