ԵԽ քարտուղարն Ադրբեջանին հիշեցրել է 20 տարի առաջ տված խոստման մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ։
Նա նշել է՝ խորապես մտահոգված է երկու երկրների միջև տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ, որոնք արդեն մարդկային կյանքեր են արժեցել։
«Եվրոպայի Խորհրդի անունից կոչ եմ անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները։
Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն հարգվի:
Եվրախորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց շարունակական ջանքերին, որոնք ուղղված են օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել իրենց տարաձայնությունների խաղաղ լուծումը: Մենք պատրաստ ենք աջակցել այս երկու անդամ երկրների միջև երկխոսությանը՝ վստահության ձևավորման և հաշտեցմանը նպաստելու համար»,- ասված է ԵԽ քարտուղարի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը
- Վերսկսել առարկայական բանակցությունները. ԱՄՆՊետդեպ
- Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ քրգործ է հարուցվել
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը