Արմեն Գրիգորյանը՝ Նիկոլայ Պատրուշևին. Ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում
Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը:
Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում հայկական կողմը հայտարարեց սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Մարտական գործողություններն իրականացվում են ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Հայաստանի սուվերեն տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան