Քանի որ ԱԺ-ի «տանձին» չի երկրի օրհասական վիճակը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, «բնականոն հունով» շարունակում են իրենց աշխատանքները, կարծես երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում չէին գործել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:
ՔՊ-ական պատգամավորները բավարարվեցին միայն նիստի սկզբում զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե հարգելով: Օրակարգում որևէ փոփոխություն չմտցվեց, որևէ անվտանգային հարցի, սահմաններին ստեղծված իրավիճակի քննարկում չծավալեցին իշխանական պատգամավորները: Իսկ օրակարգում է 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Քանի որ երեկվա դեպքերը չեն քննարկվում և ՔՊ-ականներն իրենց օրակարգն են առաջ տանում ԱԺ-ում, Panorama.am-ը չի լուսաբանի ԱԺ նիստը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ նիստերը երեկվանից բոյկոտել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, նրանք իրենց դժգոհություն էին հայտնել նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից, նշել, որ իշխանությունը տարբեր ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր է ընդգրկել, բայց ոչ անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները մի քանի փորձից ապահովվեցին քվորում
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան