Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին.«Եթե շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարարի Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայան հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի։ Այդ ընթացքում Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ «Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության» մասին հարցին:
Թուրքիայի արտգործնախարարը փորձել է Անկարային ու Բաքվին ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության կողմնակիցներ։ Թուրքերին ու ադրբեջանցիներին հագցնելով խաղաղասիրության կեղծ պատմուճան՝ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Արդբեջանի սահմանների նկատմամբ սադրանքների դիմելու մեջ:
Հայկական կողմի պաշտպանական գործողությունները սադրանք որակած Չավուշօղլուն այնուհետև սպառնացել է, որ եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։
Ըստ Չավուշօղլուի պնդումների՝ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման դիրքերից են հանդես գալիս, իսկ Հայաստանը իբր հակառակ դիրքորոշումն է որդեգրել:
Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ շեշտելով, որ ինչպես «ադրբեջանցի եղբայրները»երբեք թուրքերին միայնակ չեն թողել, այնպես էլ Թուրքիան Ադրբեջանին երբեք միայնակ չի թողնի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան