Պետական դավաճանության պոզն ու պոչը՝ հարց-պատասխանում
«Պատիվ ունեմ» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Մամիջանյանը կառավարությանը հարց-պատասխանի իր հարցը սկսելուց առաջ նախ որոշեց հնչեցնել նախորդ օրը հնչած «մտքերի գոհարները»՝ «անվտանգության բարձիկները իրենք պիտի ապացուցեն՝ բարձիկ են, թե ծակած փուչիկ», «անհրաժեշտության դեպքում նոր դաշնակից կգտնենք», «ժամանակն է եկել, որ տանք մեր դաշնակիցների գնահատականը»...
«Էս հակառուսական հիստերիան երեկ դահլիճում զեղում էին ձեր թմի անդամները»,- դիմեց Մամիջանյանը Փաշինյանին,- ես ուզում էի հարցնել՝ սա Ձե՞ր հրահանգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը։ Չնայած բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում են մեսինջերներով...առանց Ձեր համաձայնության ու՞ր մնաց ելույթ ունենա Ռուսաստանի դեմ»։
Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հարցի համար, ասաց, որ «ակնհայտ է բոլորի համար», որ եթե նույնիսկ կա հակառուսական հիստերիա է, դրա հեղինակը իշխող կուսակցությունը չէ, հիշեցրեց ՀԱՊԿ անդամագրումը, համաձայնագրի էությունը, մեխանիզմերը, որոնք գործարկելու «առիթ» նախկինում չի եղել։ Նա հայտնեց նաև, որ քննարկում են գործակումը, և ամեն ինչ արվելու է, որ անվտանգային մեխանիզմները «աշխատեն պատշաճ ձևով, պատշաճ ընթացակարգերով և պատշաճ ժամանակներում»։
Երկորդ արձագանքման տրամաբանության մեջ Մամիջանյանը հարցադրեց՝ ինչպես ստացվեց որ այդքան ուշ դիմեցին ՀԱՊԿ-ին, եթե իհարկե դիմել են... Ու հիշեցրեց, որ կես տարի առաջ Սև լճի հետ կապված Փաշինյանի ասածը, թե՝ «դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու» ու քիչ առաջվա՝ «չկրակելու հրաման տվածը պետական դավաճան է», և ամփոփեց՝ պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՝ «հենց սենց ա լինում»։
Մամիջանյանը նաև գոհունակություն հայտնեց, որ արդարադատության նախարարը քրեակատարողական հիմնարկների վերանորոգում է սկսել, որովհետև, նրա խոսքով՝ «Ձեր ապագան հաստատ ըդտեղ ա անցնելու»։
Շարունակությունը կարելի է գնահատել որպես լեզվակռիվ։ Ցանկացողները կարող են դիտել եթերը.
Իրականում՝ հանրությունը սպասում է կոնկրետ, հստակ, դեմ քայլեր ընդդիմությունից, իսկ իշխանական մասից՝ հրաժարական ու գլխավոր դատախազությունից՝ քրեական գործերի հարուցում ՀՀ անվտանգության երաշխավորների դեմ. Այն ինստիտուտների ղեկավարների, ովքեր ըստ կանոնադրության ունեն ՀՀ սահմանների անվտանգության, երկրի տարածքային ամբողջականության ապահովման գործառույթներ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն պետական դավաճանը չգիտի, որ նախարարը քաղաքական պաշտոն է․ Արթուր Ղազինյան
- Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննել գերի ընկած զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան