Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788.Նարեկ Մկրտչյան
«Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը»,-ԱԺ այսօրվա նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը 40 է, որից 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։
Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց, որ Ադրբեջանից Հայաստանին է հանձնվել ընդհանուր թվով 114 գերեվարված զինծառայող և քաղաքացիական անձ:
Նախարարի խոսքով, սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113-ը՝ առաջին խմբի հաշմանդամություն:
«Ըստ միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների՝ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ, որի ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ»,-հայտնեց Մկրտչյանը
Նրա խոսքով՝ հետպատերազմյան շրջանում Արցախի կառավարությանը և արցախցիներին աջակցելու նպատակով կառավարությունը իրականացրել է 20-ից ավելի միջոցառում, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան