17.11.2021. Կորոնավիրուսից 55 մարդ է մահացել
Հայաստանում նոյեմբերի 16-ին կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1153 հիվանդ, գրանցվել է մահվան 55 դեպք, որից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 17-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1394 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8547 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 271 138 թեստավորում
Հարակից հրապարակումներ`
- 16.11.2021. Կորոնավիրուսից 58 մարդ է մահացել
- 14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել
- 12.11.2021. Կորոնավիրուսով 78 հիվանդ է մահացել
- 11.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1482 մարդ, մահացել է 43 հիվանդ
- 10.11.2021. Կորոնավիրուսով 80 հիվանդ է մահացել