Կորոնավիրուսից մահվան դեպքերի բարձր ցուցանիշը դեռ պահպանվում է. Ավանեսյան
«Կորոնավիրուսային հիվանդացության նվազման ընթացքի մեջ ենք»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ թեև հիվանդացության դեպքերը նվազել են, այդուհանդերձ, ծանր դեպքերի և մահվան դեպքերի ցուցանիշը բարձր է. «2-3 շաբաթ հետընկած է, այսինքն՝ դեռ պահպանվում են մահվան համեմատական բարձր ցուցանիշներ»։
Ա. Ավանեսյանի խոսքով, այս պահին որևէ հիվանդ չկա, ով հոսպիտալացման կարիք ունի, սակայն հոսպիտալացված չէ:
Հիշեցնենք, որ հայաստանում նոյեմբերի 16-ին կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Գրանցվել է մահվան 55 դեպք, որից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8547 կորոնավիրուսով հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- 17.11.2021. Կորոնավիրուսից 55 մարդ է մահացել
- 16.11.2021. Կորոնավիրուսից 58 մարդ է մահացել
- 15.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 378 մարդ, մահացել է 41 հիվանդ
- 14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան