Ո՞վ է Գեղամ Մանուկյանի վրա հարձակվողը. բացառիկ մանրամասներ
Նոյեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի առջեւ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի վրա հարձակված անձի ինքնությունը պարզվել է․ նա մոլի նիկոլական է, Փաշինյանի վկաներից՝ դեռեւս 2018 թվականից: Սույն անձը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 33-ամյա բնակիչ Օնիկ Սիմոնյանն է:
Զավեշտալին այն է, որ փաշինյանամերձ կայքերը միջադեպը հրապարակում էին մասամբ եւ կցկտուր՝ ցույց տալով միայն այն դրվագը, երբ հիշյալ անձը հարյուրավոր մարդկանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք է տալիս, ապա շրջվում դեպի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարձակվում նրա վրա, բռնում նրա վերարկուի օձիքից, քաշքշում ու բղավում. «Լսի՝ ոչ մի դաշնակ, ոչ էս, ոչ էն…»:
Yerkir.am-ը պարզել է, որ հիշյալ անձը ոչ միայն մոլի նիկոլական է, մասնակցել է ՔՊ-ի կազմակերպած բոլոր հանրահավաքներին ու ցույցերին, այլեւ մտերիմ հարաբերությունների մեջ է պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հետ, իսկ նրա ընկերը Շիշ բռնողի «ախռանիկն» է:
Նման խղճուկ ներկայացում բեմադրելու նպատակն է եղել ցույց տալ, թե իբր ցուցարարները դեմ են նաեւ ընդդիմությանը: Հատկանշական է, որ սույն անձը Հանրապետության հրապարակ էր եկել զինվորական համազգեստով՝ պատրանք ստեղծելով, թե ինքը հայրենիքի համար մարտնչած առյուծ է, զոհվածի հարազատ եւ, իբր, դեմ է Դաշնակցությանը:
Ավելի մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան