Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը որոշակի փուլում անհրաժեշտ կլինի
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումները անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,-ասել է Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած մարտերի վերաբերյալ Կրեմլի արձագանքին։
«Երեկ սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մտահոգության առիթ դարձավ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել։ Ռուսական կողմը կշարունակի դա անել։
Հուսով ենք, որ իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։ Մենք կարծում ենք, որ բոլոր երկրներն առաջին հերթին պետք է կատարեն իրենց պարտավորությունները, սա երաշխիք կլինի, որ նման միջադեպերը չվերսկսվեն»,- Պեսկովին մեջբերել է Pool N3 Telegram ալիքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին