ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ Զախարովա
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել և երկխոսության միջոցով լուծել ցանկացած վիճելի հարց: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շարունակում ենք միասին աշխատել լարվածությունը թուլացնելու համար։ Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», -ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։
Խոսելով հայ-ռուսական պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորության մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը «պատասխանատու կորպով է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին»։
«Երկկողմ գծով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին», -ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում հայկական կողմը հայտարարեց սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Մարտական գործողություններն իրականացվում են ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Հայաստանի սուվերեն տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը՝ Նիկոլայ Պատրուշևին. Ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում
- Աննա Կարապետյան. Հայաստանը ՌԴ-ին պաշտոնապես չի դիմել, բայց ստեղծել է տպավորություն, որ դիմել է
- ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով
- ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին ու ԵՄ-ին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ. Հռիփսիմե Գրիգորյան
- Հայաստանը մերժել է պատերազմը կանխող ՀԱՊԿ զորավարժությունները. Վահագն Մխոյան
- Արմեն Գրիգորյանը խոստովանում է՝ Բաքվի հետ պայմանավորվածություն կար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան