Կանադայի ԱԳ նախարար. Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում
«Կանադան խորապես մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ, ինչի հետևանքով հայկական զինված ուժերը կորուստներ ունի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ջոլին:
Նա նշել է, որ իրենց մտքերը զոհերի ընտանիքների և նրանց մտերիմների հետ են:
«Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտության խաղաղ լուծում գտնվի»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Հարակից հրապարակումներ`
- Բլինկեն. Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը
- Վերսկսել առարկայական բանակցությունները. ԱՄՆՊետդեպ
- ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը
- ԵԱՀԿ գործող նախագահ. Անհապաղ թուլացնել լարվածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին