«Հրապարակ». Հայտարարություններ, կոչեր, հորդորներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կրկին պատերազմը բախեց մեր դուռը: Բոլոր նրանք, ովքեր կարող էին գրել և կարդալ, հայտարարություններ արեցին՝ սկսած ֆեյսբուքյան օգտատերերից մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ:
Ոմանք կոչ արեցին ապաէսկալացնել իրավիճակը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), մյուսները՝ «քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով» (ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն): Գարեգին Բ-ն կոչ արեց «միջազգային հանրությանը, միջեկեղեցական կառույցներին և քույր եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական հերթական ոտնձգությունները»:
Ընդդիմությունը նկատեց, որ պատասխանատուն իշխանությունն է, որը «բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս» («Հայաստան» դաշինք)»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին