«Հրապարակ». ՍԴ-ն` գործադիրի ձեռքում գործիք
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանը տևական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը և մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետևանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից:
Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթև ձեռքով փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում. ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաև օրենքում, օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ, ամրագրեցին համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը:
Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին նախ ԺՊ նշանակել, ապա նրա միջոցով կազմակերպել ընտրությունները, որ իշխանական թեկնածուի հաղթանակը երաշխավորված լինի: ՍԴ-ն մարտ ամսից բազմիցս հետաձգում էր հարցի քննությունը, մինչև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ՏԻՄ ընտրություններով վերջնականապես ուզուրպացներ իշխանությունը, երեկ, սակայն, որոշել է քննության առնել և մտածելով, որ այս խառը ժամանակներում հանրությունը չի նկատի իրենց ապօրինի որոշումը, որոշել է սղղացնել այն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին