Լույս է տեսել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին հուշագրությունը
«Կացարանից դիտակետ կարճ ճանապարհին հաստաբուն ծառ է՝ ասես կայծակի հարվածից կես դարձած: Պատերազմի օրերին հակառակորդի ռմբակոծությունից է ծառը վնասվել, բայց արմատները հողի մեջ են: Ռոբերտի ու ընկերների պայքարի խորհրդանիշն է այդ ծառը, որ կանգուն մնաց»:
Մեջբերումը «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքից է, որ լույս տեսավ Ռոբերտի ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին: Հեղինակը՝ լրագրող Լիլիթ Հարությունյանը, երկու տարի առաջ ուղևորվել է Մարտակերտ, 116 դիրք՝ վավերագրելու տղաների պայքարի պատմությունը:
Լիլիթը խոստովանում է, որ հուզմունքով սպասել է՝ հանկարծ 116 դիրքը 44-օրյա պատերազմից հետո ստորագրությամբ չհանձնվեր թշնամուն, ասում է՝ բարեբախտաբար դիրքը չհանձնեցին, բայց ամեն օր պարտքի զգացումով պիտի հիշել՝ Ռոբերտը, Արմենակը, Քյարամը, Անդրանիկը, մյուս հերոսները մեզ ուրիշ հայրենիք էին թողել:
Ռոբերտ Աբաջյանի մասին հուշագրությունում հեղինակը ներկայացրել է նաև արցախյան մի ընտանիքի, որը Ապրիլյան պատերազմից հետո լույս աշխարհ եկած 7-րդ զավակին անվանակոչել է Ռոբերտ՝ ի պատիվ Արցախի հերոսի: 44-օրյա պատերազմից հետո էլ ընտանիքն իր ութ զավակների ապագան տեսնում է միայն Արցախում: «Այս ընտանիքը օրինակ է, իրենք իրենց դիրքն են պահում, ես էլ ինձ հույս եմ տալիս, թե գիրք գրելով, հերոսների մասին վավերագրություն ստեղծելով իմ բաժին սահմանն եմ պահում»:
Հեղինակն ասում է ՝ գիրքը գրելը կարևոր էր, բաց հիմա ավելի կարևոր է, որ Ռոբերտի մասին հուշագրությունը ոչ հեռու ապագայում կարողանանք տանել օկուպացված Քաշաթաղի Հերիկ գյուղի՝ Աբաջյանի անվան դպրոց:
Հարակից հրապարակումներ`
- Աբաջյանի ծնողները որդու ծննդյան օրը եղել են Զինվորի տանը
- Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից
- Երևանի հ. 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը