Վրաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։
Փոխվարչապետը ևս մեկ անգամ նշել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրավիճակի թուլացման կարևորությունը։
Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում բոլոր ջանքերը գործադրելու՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում հայկական կողմը հայտարարեց սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: Մարտական գործողություններն իրականացվում են ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Հայաստանի սուվերեն տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- ՊՆ տեսանյութ է հրապարակել ՝ ներկայացնելով ադրբեջանական խոցված զինտեխնիկան
- Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու․ ՊՆ
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան