Ակիլբեկ Ժապարով. Հայաստանի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը չնչին է
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
«Վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է»,-ասել է Ակիլբեկ Ժապարովը։
Նա նշել է, որ կցանկանար Փաշիննյանի հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, «որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին