Վերանայել մոտեցումը, այլապես կդիտվի աշխատանքային պարտականությունների չկատարում՝ հնարավոր հետևանքներով. Թունյանը՝ ընդդիմադիրներին
ԱԺ նիստում օդանավակայանի տաքսի ծառայությունների գործունեությանն առնչվող օրենսդրական կարգավորումների նախագիծը քննարկելիս՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը դժգոհություն հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորնեը չեն մասնակցում նիստերին: Նա նշեց, որ նախագծի հարակից զեկուցողն ընդդիմադիր գործընկեր Հռիփսիմե Ստամբուլյանն է:
«Բայց, ինչպես տեսնում եք, մեր գործընկերները բոյկոտել են ընդհանուր նստաշրջանը, 2-3 նիստերին չեն մասնակցում: Մենք այս ընթացքում ունեցել ենք բյուջեի քննարկում, նախագծերի քննարկումներ, հանձնաժողովի արտահերթ նիստ: Ուզում եմ ասել՝ այս վարքագիծն անթույլատրելի է: Ես հասկանում եմ քաղաքական բոյկետի իմաստը, բայց կոնկրետ հանձնաժողովներում անթույլատրելի է հանձնաժողովի աշխատանքները ձախողման տանելը»,-ասաց իշխանական պատգամավորը:
Բաբկեն Թունյանը կոչ արեց ընդդիմության վերանայել այդ մոտեցումները, այլապես դա կդիտվի աշխատանքային պարտականությունների չկատարում՝ իր հնարավոր հետևանքներով հանդերձ:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերը նոյեմբերի 16-ից բոյկոտել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, նրանք իրենց դժգոհություն էին հայտնել նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից, նշել, որ իշխանությունը տարբեր ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր է ընդգրկել, բայց ոչ անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Ցավում եմ, որ Թունյանն ու իշխանությունները մի նախագծի քննարկում ավելի են կարևորում, քան Սյունիքում ծավալված ռազմական գործողությունները
- Քանի որ ԱԺ-ի «տանձին» չի երկրի օրհասական վիճակը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան