
«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայացնի Մալենան
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։
Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Փարիզում՝ «La Seine Musicale» համերգային համալիրում, դեկտեմբերի 19-ին: