Կապանի ԲԿ-ն կապահովի Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի բուժսպասարկումը
Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն այցելել է Գորիսի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան գյուղեր՝ առողջապահական համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու ու կազմակերպական հարցեր քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
«Քանի որ առավել նպատակահարմար է, ու որոշում է կայացվել, որ այս պահին տվյալ գյուղերը պետք է սպասարկի Կապանի ԲԿ-ն, նրա հետ էր նաեւ բնակավայրերին կցված ընտանեկան բժիշկը, որը ծանոթացել է բուժքույրերին։ Ուսումնասիրվել են գյուղերի բուժակ-մանկաբարձական կետերը, որպեսզի բավարարվեն դրանց կարիքներն ու ըստ անհրաժեշտության բարեկարգվեն ու վերազինվեն։
Բժիշկները տեղեկացել են նաեւ այս բնակավայրերում ապրող հղիների ու խրոնիկ հիվանդների մասին, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն, իսկ բնակիչներին հայտնել են, որ բուժսպասարկման ու պետության կողմից տրվող դեղորայքի մատակարարման, ինչպես նաեւ շտապօգնության հասանելիության առումով խնդիրներ չեն ունենա։
Մոտ օրերին հենց տեղերում կիրականացվեն նաեւ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները»,- հայտնում են մարզպետարանից։
Հարակից հրապարակումներ`
- Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերում առաջ են եկել սննդամթերքի, բժշկական օգնության հասանելիության լուրջ սահմանափակումներ. ՄԻՊ
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին