Պետությունը կվճարի Գյումրու համար գնվող 63 միկրոավտբուսի արժեքի կեսը
«Նախագծով ներկայացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թ. հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող չորս մարզի չորս համայնքի չորս ծրագիր»,-գործադիրի նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկում է պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ և նկատեց, որ համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է:
Սանոսյանի խոսքով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս՝ ներքաղաքային տրանսպորտային ցանցը թարմացնելու համար:
«Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրու համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»,-ասաց Նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- 2021-2026 թթ. միջոցառումների ծրագիրը համահունչ է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի առաջ ստանձնած պարտավորություններին. Մհեր Գրիգորյան
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր 7 մլն դրամի մեկ անձից գնման հերթական որոշումը կկայացնի՝ անհետաձգելի համարելով դատարանի վերանորոգումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին