ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով
Նոյեմբերի 22-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ-ից:
Միևնույն ժամանակ հայտնում են, որ որոշ դասընթացների դասավանդումը նոյեմբերի 22-26-ը կշարունակվի իրականացվել հեռավար՝ հաստատված դասացուցակների որոշ փոփոխություններով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին համալսարանից, որ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա
- ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան