ՄԻՊ-ը Միրիամ Էլ Խոլիի հետ քննարկել է գերիների հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 17-ին հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:
ՄԻՊ գրասենյակից նշում են՝ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չեն կարող։
Հարակից հրապարակումներ`
- Սթափության տիրույթում ես այս հայտարարությունը չեմ կարողանում ընկալել․ Վարդևանյանը՝ Փաշինյանի գերիներին քննելու առաջարկի մասին
- Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննել գերի ընկած զինծառայողներին
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան