Միշուստինը Հայաստան է ժամանել
Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա կմասնակցի նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Օդանավակայանում ՌԴ կառավարության ղեկավարին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նախատեսված են Միշուստինի հանդիպումները Ղրղզստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարների հետ։
Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ նեղ կազմով, ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Նախորդ նիստերը տեղի են ունեցել այս տարվա փետրվարի 5-ին Ալմա Աթայում, ապրիլի 29-30-ը՝ Կազանում, օգոստոսի 19-20-ը՝ Ղրղզստանում։
Երևանյան նիստի օրակարգում մեծ տեղ է հատկացված ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին, ներքին շուկաների գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Քննարկվելու են նաև ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները գլոբալ կլիմայական փոփոխությունների համատեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան