2021-2026 թթ. միջոցառումների ծրագիրը համահունչ է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի առաջ ստանձնած պարտավորություններին. Մհեր Գրիգորյան
«Թվով 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում 2021 թ.-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցույան նախընտրական ծրագրի և քարոզարշավում տված խոստումների, ինչպես նաև Հայաստանի 2020-50թթ, վերափոխման ռազմավարության թիրախների վրա»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:
Փոխվարչապետը շեշտեց, որ այն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ԵՄ տնտեսության և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:
Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ միջոցառումների ծրագիրը համահունչ է ԵԱՏՄ ռազմավարական ծրագրի հիմնական դրույթներին, միջազգային կազմակերպությունների և դոնորների՝ Հայաստանի հետ հաստատված ռազմավարության շրջանակների հետ՝ քաղաքականության թիրախների և նպատակների առումով:
«Ցանկանում եմ շեշտել, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների առումով ինդիկատոր ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջենեի պլանավորման համար»,-ասաց փոխվարչապետը և Փաշինյանից խնդրեց մինչև ընդունելը ծրագրում խմբագրական շտկումներ անել:
Նիկել Փաշինյանն էլ հայտարարեց, որ ծրագրում նորություն չկա, նրանում առկա միջոցառումների մասին իրենք բազմիցս հայտարարել են:
Կառավարությունը քվեարկությամբ հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր 7 մլն դրամի մեկ անձից գնման հերթական որոշումը կկայացնի՝ անհետաձգելի համարելով դատարանի վերանորոգումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան