Պեկինում ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիներ կգործեն
Պեկինում արդեն հայտնի են ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիները: Գլխավոր՝ առաջին ճանապարհը գտնվում է օլիմպիական ավանի մոտ։ Հենց այնտեղ է կենտրոնացված մրցասպարեզների մեծ մասը։
Ըստ ՀԱՕԿ-ի՝ առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում հայտնի կդառնան նաև 74,7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ մյուս ուղիները:
24-րդ ձմեռային խաղերի մայրաքաղաքի ընտրության ժամանակ չինացիները ՄՕԿ-ին հավաստիացրել են, որ օիմպիական ավանից ընդամենը 15 րոպեում մեքենայով կարելի կլինի հասնել հայտնի «Թռչնաբույն» ստադիոն, մամուլի կենտրոն և այլ համալիրներ: Խոստումը կատարվել է և կօգնի նվազեցնել երթևեկության գերբեռնվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին