Ռուսական դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանն ուղղված գործում մեծանում է․ Պուտին
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց են տվել, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Նման իրավիճակում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Նա հայտարարել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է։
«Սակայն վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունություն ապահովելու համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահները՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է Պուտինը և հավելել․
«Անկասկած, ռուսական դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանն ուղղված գործում մեծանում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին