Սյունիքում ճանապարաշինության նպատակով կառավարությունը մեկ անձից կրկին 6.6 մլն դրամի գնում կկատարի
Չզեկուցվող 35 ընդունված նախագծերից մեկով կառավարությունն այսօրվա նիստում անհետաձգելի համարեց Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)- Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև՝ Որոտան-Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների մեկ անձից գնումները։
Նախագծում ասվում է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ճանապարհների կառուցման և վերակառուցման ընդհանուր արժեքը կկազմի 121 մլն դրամ, իսկ փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք կբերվեն «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերությունից՝ 6,6 մլն դրամ պայմանագրային արժեքով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան