Մայր Աթոռին շատ մանրամասն հիմնավորումներ ենք ներկայացրել, թե ինչպես կփոխվի տնտեսության կառուցվածքը. Վահան Քերոբյան
«Մայր Աթոռը խնդրում է, որ հունվարի 5-ը և 7-ը ևս համարվի ոչ աշխատանքային և այդ հարցը քննարկվել է, թե թիմի ներսում, թե կուսակցության հետ միասին»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավելեց. «Ընդհանուր առմամբ, եկել ենք այն եզրակացության, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է»
Նախարարը շեշտեց, որ այդ իմաստով կառավարությունն անընդունելի է համարել առաջարկը:
«Մենք Մայր Աթոռին շատ մանրամասն հիմնավորումներ ենք տվել, թե ինպես կփոխվի տնտեսության կառուցվածքը և կամ տնտեսության աշխատանքը հունվար ամսին և ըստ էության այն ամենաքիչն է, որ մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»,-ներկայացնելով մերժման հիմքերն՝ ասաց Քերոբյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե կառավարությունը ընդառաջել էր և հունվարի 2-ը դարձրել էր ոչ աշատանքային, ի՞նչն էր խանգարում, որ 2-ի փոխարեն հունվարի 5-ը դարձնեին ոչ աշխատանքային:
Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ տաբեր առաջարկներ են եղել, բայց ընտրվել է միայն հունվարի 2-ը ոչ աշխատանքային օր համարելու տարբերակը և պնդեց, որ օրենքն արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ու կընդունվի
«Ես չեմ կարծում, որ հակասահմանադրական բան կա այս որոշման մեջ և իմանալով նաև նախագահին և իր տրամադրվածությունը աշխատանքի նկատմամբ, ունեմ բավարար չափով վստահություն, որ նա օրենքն կստորագրի հնարավորինս արագ»,-ասաց Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի այն:
Լրագրողի դիտարկմանը, թե նախարարի վստահությունն արդյո՞ք գալիս է նրանից, որ իշխանությունն ինչ օրենք ուղարկում է՝ նախագահը ստորագրում է, Քերոբյանն առաջարկեց հարգանքով խոսել նախագահի պետական ինստիտուտի մասին:
«Խնդրում եմ՝ նման անհարգի և անհարկի արտահատություններ չանել, ես ձեզ առաջարկում եմ մնալ լրջության սահմաններում»,-հորդորեց Էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան