Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է
Հոկտեմբեր ամսին Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է, գրում է «Ալիք մեդիան»։
Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստան է ներկրվել 8,4 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 93%-ով պակաս է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկրված էլեկտրաէներգիայի մեծ մասը՝ 98%-ը՝ 8,27 մլն կվտ, Վրաստանը ստացել է Ռուսաստանի Դաշնությունից։ Էլեկտրաէներգիայի մնացած մասը՝ 2%-ը Վրաստան է եկել Ադրբեջանից։
Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի ներմուծումը 2021 թվականի 10 ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել է 64%-ով, և կազմել 1,72 միլիարդ կվտ ժամ:
Այս տարի ներմուծման ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանի Դաշնությանն է պատկանում` 1,06 մլրդ կվտ: Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 506 միլիոն կվտ ժամ, իսկ Թուրքիայից՝ 161 միլիոն կվտ ժամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին